ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության «Նիցայի» հետ հանդիպմանը (2:1):
36-ամյա իսպանացին Լիգա 1-ում իր անպարտելի խաղերի շարքը հասցրել է 21-ի (17 հաղթանակ, 4 ոչ-ոքի, ներառյալ նախորդ մրցաշրջանը):
Ռամոսը կրկնել է մրցաշարի ռեկորդը, որը սահմանել էր Խուան Սորինը։ Վերջինս փարիզցիների կազմում հանդես էր գալիս 2003/04 թթ․ մրցաշրջանում։