Ա Սերիայի 8-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Ռոմային» և 1-2 հաշվով պարտություն կրեց։
30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դիմարկոն, իսկ 9 րոպե անց Դիբալան հավասարեցրեց հաշիվը։ 75-րդ րոպեին Սմոլինգը հաղթանակ պարգևեց հռոմեացիներին։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի պահեստայինների թվում էր և դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ինտերը» 12 միավորով 7-րդն է, իսկ «Ռոման» 16 միավորով՝ 4-րդը։