ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է թիմում նոր հարձակվողի տեսնել։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա հարձակվողը ցանկացել է ֆրանսիական թիմում տեսնել Մարկուս Ռեշֆորդին («Մանչեսթեր Յունայթեդ»/Անգլիա), Ուսման Դեմբելեին («Բարսելոնա»/Ֆրանսիա), Ռոբերտ Լևանդովսկիին («Բավարիա», «Բարսելոնա»/Լեհաստան) և Ջանլուկա Սկամակային («Սասուոլո»/Իտալիա)։
Սակայն այս տեղափոխություններից ոչ մեկը չի կայացել։
Հիշեցնենք՝ մայիսին Մբապեն մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ մերժելով Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու առաջարկը։ Հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Կիլիանն ավելի մեծ լիազորություններ է ստացել ֆրանսիական թիմում, և, օրինակ, ցանկացել է, որ ՊՍԺ-ն վաճառի Նեյմարին։