ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը կարծում է, որ ակումբը սխալ է թույլ տվել՝ բրազիլացի Նեյմարին և ֆրանսիացի Կիլիան Մբապեին 2017 թվականին միասին ձեռք բերելով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստների միջև տարաձայնություններ կան, և որ Մբապեն ցանկանում է, որ Նեյմարը հեռանա թիմից.
«Նախկինում մենք սխալ թույլ տվեցինք՝ երկու խաղացողներին միևնույն դիրքի համար ձեռք բերելով: Լավագույն տրանսֆերային պատուհանը չէր, քանի որ ՊՍԺ-ն առանցքային դիրքերում խաղացողների պակաս ունի, բայց այլ դիրքերում ունենք այլընտրանքային տարբերակներ»,- ասել է Կամպոսը: