ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ու հարձակվող Լիոնել Մեսսին փորձել են հարթել հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև կոնֆլիկտը, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Մոնպելյեի» դեմ խաղից հետո Նեյմարի և Մբապեի միջև կոնֆլիկտ է առաջացել: Իրավիճակը հարթեցնելու համար իրավիճակին ստիպված են եղել միջամտել Սերխիո Ռամոսը, Մարկինյոսը և Լիոնել Մեսսին:
Հաղորդվում էր, որ Ռամոսը Նեյմարին խորհուրդ է տվել հարգել ՊՍԺ-ի՝ Մբապեին 11-մետրանոցների հիմնական իրացնող նշանակելու որոշումը, անգամ եթե դա իրեն դուր չի գալիս:
Կոնֆլիկտը փորձել են հարթել նաև ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն և ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը:
Նշվում է, որ Նեյմարն ու Մբապեն ժամանակավորապես հրաժարվել են միմյանց հանդեպ դժգոհություններից, որպեսզի ավելի հանգիստ պայմաններում պատրաստվեն Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը: