Լիոնել Մեսսին հաջորդ ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից:
TyC Sports-ը հայտնում է, որ արգենտինացի հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:
Այդ դեպքում Մեսսին հաջորդ ամառ անվճար կհեռանա ֆրանսիական ակումբից:
Հաղորդվում է, որ Լեոն կարող է դիտարկել Բարսելոնա վերադառնալու տարբերակը: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: