Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ՊՍԺ-ից։
TyC Sports-ի լրագրող Միկել Բլասկեսի տվյալներով արգենտինացի հարձակվողը չի պատրաստվում երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։
Այս դեպքում Մեսսին հաջորդ տարի անվճար կհեռանա ֆրանսիական ակումբից։
Հաղորդվում է, որ Լեոն կարող է դիտարկել «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։