Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լեո Մեսսին։
«Ես հարգում եմ Ռոնալդուին, բայց որպես խաղացող նա ինձ դուր չի գալիս։ Իսկ Մեսսին նման է Մարադոնային։ Նա 14 տարեկանում հեռացել է Արգենտինայից և ֆիզիկական խնդիրների է բախվել։ Հաշվի առեք այս ամենը, երբ խոսում եք ինչ-որ զոհաբերությունների մասին»,- ասել է Կասանոն Muchio Selvaggio պոդքաստի ժամանակ։