«Չելսիի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան պատմել է՝ ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում աշխարհի առաջնությանը:
«Նեյմարն անհավանական է: Նա հրաշագործ է: Ցավոք, անցյալում նա բարդ վնասվածքներ է ստացել:
Այս տարի նա ամառային շրջանը կարողացավ օգտագործել լիարժեք պատրաստվելու համար:
Ես նրա հետ Բրազիլիայում եմ եղել, ես այդ ամենը տեսել եմ: Հուսով եմ՝ նա նույն ոգով կշարունակի նաև աշխարհի առաջնությանը»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
























































