«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», խոսել է իր նախկին թիմակից Նեյմարի մասին։
«Նեյմարը լավագույն խաղացողներից մեկն է, ում հետ ես կիսել եմ հանդերձարանը։ Ֆուտբոլը հաճույք է։ Նեյմարն այդ խաղացողներցի է, որոնք լավ դրիգբլինգ ունեն, փոխանցումներ։ Նա անհատական բարձր որակներ ունի»,- Ինյեստայի խոսքն է մեջբերել Onefootball-ը:
Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-ից 2017 թվականներին։ Բրազիլացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 186 հանդիպում, որոնցում դարձել է 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականին։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: