«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռուբեն դե լա Ռեդը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ չտեղափոխվելու որոշման մասին:
«Շատ խոսակցություններ եղան, բայց արդյունքում դա տեղի չունեցավ: «Ռեալին» մերժելը աշխարհի լավագույն թիմին «ոչ» ասել է:
Ամեն դեպքում ամեն ինչ որոշում է ֆուտբոլիստը: Նրա տարիքում պետք է մտածել ՉԼ հաղթելու մասին, ոչ թե ֆինանսի: Նա առանց այն էլ շատ փող ունի»,- դե լա Ռեդի խոսքերն է փոխանցում MetaRatings-ը: