93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը:
Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում` Արկադի Չմշկյանի և վրացուհի Նինա Բերիձեի ընտանիքում։
Նա Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։
Ռաֆայել Չմշկյանը նաև մեծապես նպաստել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: