ԵՕՀՊՄ քոլեջի պատանի ծանրորդները Վանաձորում նախօրեին մասնակցել են ծանրամարտի բաց առաջնությանը, որը միտված էր ՀՀ-ում մանկապատանեկան սպորտի զարգացմանը։
ԵՕՀՊՄ սաները մրցավայրից վերադարձել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներով։
Սեյրան Ադիբեկյանը և Արսեն Գալստյանը զբաղեցրել են 2-րդ, իսկ Վիրաբ Սիմոնյանը, Գևորգ Խաչատրյանը և Դավիթ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը։