ՊՍԺ-ի և Իսպանայի հավաքականի հարձակվող Պաբլո Սարաբիան խոսել է Պորտուգալիայի հավաքականի հետ առաջիկա խաղից և պատմել ֆրանսիական ակումբ տեղափոխության մասին.
«Ես արդեն կատակել եմ ՊՍԺ-ում իմ թիմակիցների հետ՝ նրանց ասելով, որ կտեսնվենք խաղադաշտում: Մենք ունենք գաղափարներ և դա ամենակարևորն է: Պորտուգալիայի հետ խա՞ղը. հավասար խաղ կլինի: Մենք շատ տարբեր գաղափարներ ունենք, նրանք շատ բարձր անհատական պոտենցիալ ունի:
Խմբում յուրաքանչյուր խաղ բարդ էր: Մենք պետք է խաղանք շատ ուժեղ թիմի հետ, որպեսզի հայտնվենք «Չորսի եզրափակչում»:
ՊՍԺ տեղափոխությո՞ւնը. երբ ես խաղում էի «Սպորտինգում», ՊՍԺ-ն ինձ մեծ վստահություն տվեցին և ցույց տվեցին շատ հաղթող նախագիծ, և դա ինձ համոզեց»,- Սարաբիայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Սարաբիան այս տարվա հունիսին է «Սպորտինգից» է տեղափոխվել ՊՍԺ: