Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ասել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին յուրահատուկ դեր կունենա ազգային հավաքականի կազմում:
«Նա միշտ ուզում է խաղալ: Կասկած չկա, իմ օրոք այդպես էլ կլինի: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ դա: Եթե ամեն ինչ լավ լինի, նա միշտ դաշտ դուրս կգա: Մեսսին յուրահատուկ է: Դա անվիճելի է:
Մեսսին լավ է, նա երջանիկ է, իրեն գերազանց է դրսևորում թիմում, որը նրան սովորել է հասկանալ: Կարծում եմ՝ ՊՍԺ-ում նա մի քայլ առաջ արեց: Գոհ ենք նրա ներկայիս վիճակից»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում TYCSport-ը: