Կիլիան Մբապեն համեմատել է իր խաղը ՊՍԺ-ում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Հարձակվողը գոլի հեղինակ էր դարձել Ազգերի լիգայի 5-րդ տուրի Ավստրիայի հետ խաղում (2:0):
— Հավաքականում ես այլ կերպ եմ խաղում, այստեղ այլ առաջադրանք ունեմ։ Ես շատ ավելի մեծ ազատություն ունեմ այստեղ, քան ակումբում։
Դիդյե Դեշամը գիտի, որ մենք ունենք Օլիվյե Ժիրուի 9 համար, նա խաղում է պաշտպանների հետ: Եվ ես կարող եմ շարժվել տարբեր ուղղություններով, փնտրել ազատ տարածություն, գնդակ ստանալ։
ՊՍԺ-ում ամեն ինչ այլ է, Գալտյեն ինձ խնդրում է այլ կերպ գործել:
Ավստրիայի դեմ խաղից գոհ եմ։ Ես հաճույք եմ ստանում թե՛ ՊՍԺ-ում, թե՛ Ֆրանսիայի հավաքականում խաղալիս»,- Մբապեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։