«Միլանի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ է դարձել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի Ավստրիայի հետ խաղում։
Այսպիսով՝ Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 35 տարեկան 357 օրական։
Ժիրուն գերազանցել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոժե Մարշի ցուցանիշը։ Մարշը 1959 թվականին գոլի հեղինակ էր դարձել՝ լինելով 35 տարեկան 287 օրական։