«Բարսելոնան» և «Ատլետիկոն» բանակցություններ են վարում ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին գնելու պայմանների վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ կապտանռնագույնները պատրաստ են քայլ կատարել ֆուտբոլիստին վաճառելու հարցում՝ քննարկելով գնման պայմանները: «Բարսելոնան» չի հրաժարվել դատարան դիմելու մտքից, բայց ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Կատալոնացիները ցանկանոմ են Գրիզմանին նվազագույնը 25 մլն եվրոյով վաճառել:
«Բարսան» ցանկանում է հարցը լուծել մինչև թիմերի միջև կայանալիք հաջորդ խաղը, որը նախատեսված է հունվարի սկզբին:
Գրիզմանը հետաքրքրված է «Ատլետիկո» լիարժեք տեղափոխությամբ, ֆուտբոլիստը հասկանում է իրավիճակը, ըստ որի խաղերը սկսում է պահեստայինների նստարանից: Ֆրանսիացին զգում է Դիեգո Սիմեոնեի վստահությունը և գիտակցում է, որ կարող էր մեկնարկային կազմում դուրս գալ խաղադաշտ, եթե չլիներ 40 մլն եվրոյի դիմաց տրանսֆերը գնելու պարտադիր կետը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողն իսպանական Պրիմերայի 6 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 2 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: