ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքի մասին: Նա նշել է, որ մշտապես ուշադրությամբ հետևում է իր գործընկերոջ գործունեությանը.
«Շատ եմ հիանում Անչելոտիով, ինձ տպավորում է նրա աշխատանքը: Ես ուշադրությամբ եմ հետևում, թե նա ինչպես է ղեկավարում իր թիմը: Նա ունակ է ոտքից գլուխ շրջել իրավիճակը»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: