Օլիվյե Ժիրուն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենատարեց գոլի հեղինակը:
Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում գելի հեղինակ դառնալու պահին Ժիրուն 35 տարեկան 357 օրական էր:
Հիշեցնենք՝ Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցանկում երկրորդն է. նա 49 գոլ է խփել հավաքականի կազմում:
Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ ընդունել է Ավստրիայի և 2-0 հաշվով հաղթանակ տարել: