Կիլիան Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուների տասնյակում:
Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Ավստրիայի դեմ խաղում խփած գոլը (2-0) 23-ամյա հարձակվողի համար 28-րդն էր Ֆրանսիայի ազգային թիմի կազմում:
Հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկում Մբապեն 10-րդ հորիզոնականը կիսում է հայազգի լեգենդար հարձակվող Յուրի Ջորկաեֆի հետ, որի ակտիվում ևս 23 գոլ կա: Մբապեն հավաքականի կազմում 58 հանդիպման է մասնակցել, իսկ Ջորկաեֆը՝ 82:
Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Թիերի Անրին է (51 գոլ), երկրորդ տեղում Օլիվյե Ժիրուն է (49 գոլ):