ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը երկրպագուների կողմից ճանաչվել է Լիգա 1-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացող։ Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը՝ բրազիլացին հավաքել է ձայների 45 տոկոսը։
Ամառվա վերջին ամսվա ընթացքում Նեյմարը 7 գոլ է խփել ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։ Թեկնածուների թվում էին նաև «Լանսի» հարձակվող Ֆլորյան Սոտոկը՝ 30%, ինչպես նաև բրազիլացու թիմակից Լիոնել Մեսսին՝ 20%: Նեյմարը փարիզյան ակումբում իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ է արժանանում այս մրցանակին։ Ավելի վաղ նա հաղթել էր 2017-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին։
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա -ի մրցաշարային աղյուսակը։