Իսպանական «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը խոստովանել է, որ չէր կարող չընդունել ֆրանսիական ակումբի առաջարկը։
«Անհնար էր հրաժարվել ՊՍԺ-ի նման ակումբից. Պայմանագրիս ավարտին մնացել էր մեկ տարի: Կարծում եմ՝ լավ ընտրություն էր։
Գործակալներս զանգահարեցին ինձ՝ տեղեկացնելով, որ ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել ինձ հետ: Հետո ես խոսեցի Լուիս Կամպուշի հետ, ով պատմեց ինձ նախագծի մասին: Ավելի ուշ խոսեցի նաև մարզիչ Գալտիեի հետ, ով ինձ բացատրեց իր խաղաոճը, գաղափարները։
Այս խոսակցությունները շատ հաճելի էին, նրանք ինձ վստահություն և ցանկություն տվեցին լինել այստեղ թիմի հետ, աշխատել միասին»,- Ֆաբիան Ռուիսի խոսքերն է մեջբերում El Pais-ը։