«Օլիմպավանում» մեկնարկել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական ծառայություն» մեդալակիր, «Աջափնյակ» ակումբի նախկին անդամ Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի ամենամյա մրցաշարը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ խաղային առաջին օրը կայացել են հետևյալ հանդիպումները․
Օլիմպավան 87 — Ավան 53
ՀԱԹ 55 — Շենգավիթ 70
Բաթումի 99 — Բազե 45