«Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը, որը թիմը գլխավորում էր 2019/20 մրցաշրջանում, խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
Իսպանացի մասնագետը մասնակցել է «Սետյենի զեկույցը» ծրագրին, որտեղ պատասխանել է իր կարիերայի և «Բարսելոնայում» աշխատանքի մասին հարցերին։ Մեսսիի հետ ունեցած հարաբերությունների մասին հարցին նա պատասխանել է ընդամենը մեկ արտահայտությամբ․ «Ես նախընտրում եմ չխոսել Լիոնելի մասին»։
2020-ի նոյեմբերին իսպանացի մարզիչն արդեն նշել էր Մեսսիի՝ թիմում ունեցած յուրահատուկ դերի մասին։ Ասել էր, որ կան խաղացողներ, որոնց ղեկավարելը հեշտ չէ։ Նրանց թվում նաև Լիոնելն է։ Նա ասել էր, որ մարզիչները պիտի ընդունեն, որ Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։