Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է իր թիմակից Պոլ Պոգբայի վնասվածքի մասին։
«Ակնհայտ է, որ ես իրավաբանական հատվածի մասին չեմ խոսի։ Հիմա մարդու մասին, նա իմ ընկերն է։ Ես աջակցում եմ նրան, նա պիտի հաղթահարի դժվարությունները, հատկապես այս վնասվածքը, որ հնարավորինս շուտ վերադառնա, մենք ուզում ենք նրան թիմում տեսնել։
Պոլն արտասովոր խաղացող է, Ֆրանսիան նրան ուզում է դաշտում տեսնել։ Ուզում ենք, որ նա հնարավորինս շուտ վերադառնա»,- Վարանի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։