Ներկայացվել է այն գնդակը, որը օգտագործվելու է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչում:
ՈՒԵՖԱ-ի twitter-յան էջում հրապարակվել է գնդակի պատկերը:
Հիշեցնենք, որ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին ` Ստամբուլի Օլիմպիական մարզադաշտում:
Road to Istanbul 🇹🇷
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 18, 2020
Introducing the official 2019/20 #UCLfinal match ball by @adidasfootball! ⚽️ pic.twitter.com/iUbpHFr0Xq
Գնդակը պատրաստել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական գործընկեր Adidas ընկերությունը:
Փլեյ-օֆֆի և Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար նախատեսված գնդակը ավանդաբար պատրաստված է սպիտակ աստղերի տեսքով, որոնցից մեկի վրա նկարվաշ է եզրափակիչ խաղի պատկերանշանը: Մնացած գնդակները պատրաստված է մուգ կարմիր գույնով`սև և կապույտ նախշերով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում օգտագործվել է կապույտ, դեղին և կարմիր երանգներով ներկված գնդակ:
Adidas- ի ստեղծած նոր գնդակը կխաղա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից: Մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան երեքշաբթի, փետրվարի 18-ին, — Դորտմունդի «Բորուսիան» կստանա ՊՍԺ-ին, իսկ «Լիվերպուլը» արտագնա հանդիպում կանցկացնի «Ատլետիկոյի» հետ:
Չեմպիոնների լիգայի ներկայիս հաղթողը «Լիվերպուլն» է: Անցած մրցաշրջանի եզրափակչում, որն անցկացվեց Մադրիդում, մերսիսայդյան թիմը 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»: