ՊՍԺ-ի նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մեկ այլ ակումբ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ «Նիցցայի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել արգենտինացի մասնագետին։
Աղբյուրի համաձայն՝ «Արծիվների» ներկայիս մարզիչ Լյուսիեն Ֆավրը մոտ ապագայում կարող է պաշտոնանկ արվել մրցաշրջանի վատ մեկնարկի պատճառով:
Պոչետինոն հետաքրքրված է կարիերան անգլիական Պրեմիեր լիգայի որևէ ակումբում շարունակելու տարբերակով, սակայն դեռ առաջարկ չի ստացել։
«Նիցցան» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 13-րդ տեղը։