Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի ծառայություններով: 21-ամյա ֆուտբոլիստը, որը հայտնի է «ուկրաինացի Նեյմար» անվամբ, հետաքրքրել է ևս 5 թիմի:
Այս մասին հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործներն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի հետ համաձայնության են եկել ֆուտբոլիստի հետ նրա անձնական պայմանագրի պայմանների շուրջ, բայց տեղափոխությունն այդպես էլ չի կայացել:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Մուդրիկի մեծ երկրպագուն է, և հասկանում է, որ իր թիմը Մուդրիկի հետ բանակցություններին կվերադառնա նոր տարում, որպեսզի վերջինս մրցակցություն կազմի Գաբրիել Մարտինելիի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը բոլոր մրցաշարերում 5 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: