«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն այս ամիս չի խաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում։
35-ամյա ֆրանսիացին ժամանել է թիմի մարզաբազա, սակայն խորհրդակցությունից հետո չի մասնակցել մարզահավաքին՝ ազդրի վնասվածքի պատճառով:
Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբը՝ Դիդյե Դեշամի գլխավորությամբ, որոշել է Լյորիսին փոխարինել «Նանտի» դարպասապահ Ալբան Լաֆոնտով։ Նշենք, որ բացի Լյորիսից, Դեշամը հավաքականի հայտացուցակում ընդգրկել էր նաև դարպասապահներ Արեոլային և Մենյանին։
Լյորիսը Ֆրանսիայի հավաքականի ավագն է։ Նա ազգային հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։
Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 22-ին կխաղա Ավստրիայի, իսկ 25-ին՝ Դանիայի հավաքականների հետ՝ Ազգերի լիգայի շրջանակում։