Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենջամին Պավարը խոսել է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի մասին.
«Դեշամն այն մարզիչն է, որը շատ մոտ է ֆուտբոլիստներին, նա շատ է կատակում և ծիծաղում: Նա գալիս էր «Շտուտգարտի» կազմում իմ խաղերին այն ժամանակ, երբ բոլորը թքած ունեին ինձ վրա: Ես լավ հարաբերությունների մեջ եմ մարզչի հետ, շատ եմ նրան պարտական: Դեշամի համար պատրաստ եմ մեռնել խաղադաշտում»,- ասել է Պավարը TF 1-ի եթերում:
26-ամյա Պավարը մյունխենյան թիմ է տեղափոխվել 2019 թվականին «Շտուտգարտից»: «Բավարիայի» կազմում անցկացրած 127 խաղում Բենջամինը 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Դեշամն, իր հերթին, 2012 թվականից է մարզում Ֆրանսիայի հավաքականը: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է 2018 թվականի աշխարհի չեմպիոն: