«Չելսիի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բավարիան»։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Մյունխենյան ակումբը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին, եթե թիմը միջազգային ընդմիջումից հետո առաջին խաղում դրական արդյունքի չհասնի։ Այս դեպքում Գերմանիայի գործող չեմպիոնի կազմում կարող է մարզչկական փոփոխություն տեղի ունենալ։
Մյունխենցիները Բունդեսլիգայի նախորդ տուրում 0։1 հաշվով պարտվել էին «Աուգսբուրգին»
Տուխելը «Չելսիի» գլխավոր մարզիչն էր մինչև 2022 թվականի սեպտեմբերի 7-ը։ Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մասնագետին հեռացրել է մրցաշրջանի սկզբում վատ արդյունքների համար։