«Միլանի» պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեուն Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի խաղում «Նապոլիից» 1-2 հաշվով պարտվելուց հետո խոսել է իր թիմի մասին։
«Մենք հիանալի ենք՝ անկախ պարտությունից։ Հաջորդ խաղում մենք ավելի ուժեղ կվերադառնանք մեր դրած նպատակներին հասնելու համար»,- գրել է ֆուտբոլիստը սոց. ցանցում։
Հիշեցնենք, որ Լեուն բաց է թողել «Նապոլիի» հետ հանդիպումը «Սամպդորիայի» հետ մենամարտում ստացած որակազրկման պատճառով շ։
Այս պահին Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին»՝ թիմն ունի 17 միավոր: