ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն խոսել է կիսապաշտպան Մարկո Վերատիի վնասվածքի մասին.
«Նա ունի սրունքի մկանի վնասվածք։ Ես անհանգստանում եմ, քանի որ եթե Բերատին բաց է թողնում հանդիպումները, դա միայն վնասվածքների պատճառով է։ Երկուշաբթի նա բուժզննում կանցնի։ Ամենայն հավանականությամբ վնասվածքը լուրջ է»,-ասել է Գալտիեն։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լիոնի դեմ խաղում (1:0):