Transfermarkt պորտալը թարմացրել է Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, ի դեպ, ոչ միայն լիգայում, այլ ընդհանրապես՝ աշխարհում, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 մլն եվրո։
Լավագույն եռյակում Մբապեին հաջորդում են նրա թիմակիցներ Նեյմարն ու Մարկինյոսը՝ 75 և 70 մլն եվրո արժեքով։
Ընդհանրապես, լավագույն տասնյակում ինը ֆուտբոլիստ ներկայացնում է ՊՍԺ-ն։