Ֆրանսիացի հայտնի մասնագետ Լորան Բլանը կարող է աշխատել Հունաստանի առաջնությունում։ Ինչպես հայտնի է դարձել ինսայդեր Նիկոլո Սկիրային, 56-ամյա մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Օլիմպիակոսի» ղեկավարությունը։
Բլանին հրավիրելը հունական ակումբի համար առաջնահերթ նպատակ է մոտ ապագայում: Ակումբը պատրաստ է մարզչին առաջարկել երկամյա աշխատանքային պայմանագիր՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ավելի վաղ «Օլիմպիակոսը» հեռացրել էր Կարլոս Կորբերանին, ով թիմի հետ աշխատել է 1,5 ամիս։
Բլանը հայտնի է ՊՍԺ-ում և Ֆրանսիայի հավաքականում իր աշխատանքով։ Նրա վերջին ակումբը եղել է քաթարյան «Ռայանը»։