ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆրանսիայի Լիգա 1-ի 8-րդ տուրի՝ «Լիոնի» դեմ խաղում։ Լիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Նեյմարն արդեն 5-րդ րոպեին փոխանցում կատարեց Լիոնել Մեսսիին, ով խփեց, ինչպես պարզվեց, հանդիպման միակ գոլը։
Այժմ բրազիլացին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 15 արդյունավետ գործողություն ունի՝ 8 գոլ և 7 գոլային փոխանցում։ Ըստ StatsFoot-ի՝ Նեյմարը 21-րդ դարում Լիգա 1-ի առաջին խաղացողն է, ով 8 խաղում հասել է այս նշաձողին:
ՊՍԺ-ն վաստակել է 22 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 13 միավորով 6-րդ տեղում է: