Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ (1:0):
Միակ գոլը խփել է փարիզյան թիմի հարձակվող Լիոնել Մեսսին՝ Նեյմարի գոլային փոխանցումով։ Սա նրա 672-րդ գոլն էր կարիերայում՝ չհաշված 11 մետրանոցներից գրանցած գոլերը։
35-ամյա արգենտինացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Նրանցից յուրաքանչյուրը խփել է 671 գոլ՝ չհաշված 11 մետրանոցից գրանցած գոլերը։ Նշենք, որ այս ցուցանիշեին հասնելու համար Մեսսիից պահանջվել է 150 հանդիպում ավելի քիչ, քան Ռոնալդուն:
Երկրորդ խաղակեսի հենց 1-ին րոպեին մրցավարը չեղարկեց ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսի գոլը՝ խաղից դուրս վիճակի պատճառով։
ՊՍԺ-ն վաստակեց 22 միավոր և գլխավորեց Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիոնը» 13 միավորով 6-րդ տեղում է: