ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը բացատրել է, թե ինչու ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր չի կնքել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Օսման Դեմբելեի հետ։
«Մենք պայմանագիր չկնքեցինք Դեմբելեի հետ, քանի որ նա վինգեր է, իսկ մենք այլ սխեմայով ենք խաղում։ Ինձ դուր է գալիս Օսմանի խաղը։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց մենք այլ ծրագրեր ունեինք»,- Կամպուշի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։