«Ման Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, որը ԱՊԼ 8-րդ տուրի «Վուլվզի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, հույս ունի ավելի շատ գոլեր խփել այս մրցաշրջանում:
«Հաճելի էր: Վաղուց գոլ չէի խփել. նախորդ անգամ գոլ էի խփել նախորդ մրցաշրջանի «Վեսթ Հեմի» դեմ խաղում: Եվ մենք կարողացանք գերազանց արդյունքի հասնել թոփ-թիմի դեմ խաղում:
Ես պիտի ավելի շատ գոլ խփեմ ու փոխանցումներ անեմ:
Իմ մասին խոսելիս միշտ ասելու են՝ որքան է «Սիթին» վճարել ինձ համար: Բայց, եթե նայենք կարիերայիս, ես դեռ այսքան գոլ չէի խփել:
Ուզում եմ այս առումով ավելի լավը դառնալ: Հուսով եմ՝ այս թիմի ու երկրպագուների հետ դա ինձ կհաջողվի»,-Գրիլիշի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը: