ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի չեմպիոն Փյունիկը Երևանում մրցում է Սլովակիայի չեմպիոն Սլովանի հետ։
Մեկնարկային րոպեներն աչքի չընկան լուրջ պահերով։ Երևանյան թիմը մի փոքր տարածքային առավելություն ուներ։ Հյուրերի կազմում ակտիվ էր Տիգրան Բարսեղյանը, որը հարձակման աջ եզրում սրություն էր հաղորդում իր թիմի գրոհներին։
14-րդ րոպեին մրցակցի դարպասապահի զգոնությունը ստուգեց Ալեքսանդր Կարապետյանը, սակայն նրա շրջադարձ հարվածն ուղիղ մրցակցի դարպասապահի վրա էր։ Առաջին խաղակեսի միջնամասում գնդակին ավելի շատ տիրում էին հյուրերը ու գործում էին «Փյունիկի» տուգանայինի մատույցներում։ 26-րդ րոպեին Օտուբանջոն մրցակցի տուգանայինում անցում կատարեց ու հարվածեց, որից հետո գնդակը դուրս եկավ անկյունային։ Ստանդարտի խաղարկումից հետո վտանգավոր հարված կատարեց Արտակ Դաշյանը։ 31-րդ րոպեին հյուրերի հարձակվողը ձախ եզրից հարված կատարեց, սակայն Յուրչենկոն կարողացավ տիրել գնդակին։
35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն։