«Չելսին» ոչ-ոքի է խաղացել «Զալցբուրգի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում (1-1):
Մեկնարկային տուրում էլ լոնդոնցիները զիջել էին Զագրեբի «Դինամոյին» (0-1):
Այսպիսով, «Չելսին» 23 տարվա մեջ առաջին անգամ չի հաղթել Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի մեկնարկային երկու խաղերում:
1999/2000 մրցաշրջանում «Չելսին» մեկնարկային երկու տուրերում ոչ-ոքին էր խաղացել «Միլանի» հետ (0-0) և պարտվել էին «Հերտային» (1-2):