Պեպ Գվարդիոլան դեռ չի հեռանում «Մանչեսթեր Սիթիից», բայց արդեն մտածում է իր հետնորդների մասին։ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Համագործակցությունը դեռ չի երկարաձգվել, սակայն «Մանչեսթեր Սիթին» լրջորեն մտածում է այն երկարաձգելու մասին։ Մարզիչը կարծում է, որ Վենսան Կոմպանին մի օր գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:
«Մի օր Կոմպանին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը, հիշեք իմ խոսքերը. Այո, դա անպայման լինելու է»,- ասել է Գվարդիոլան, ում մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այժմ բելգիացին մոտ է Մյունխենի «Բավարիան» գլխավորելուն։ Գվարդիոլան կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացողը շատ լավ ընտրություն է գերմանական ակումբի համար։
«Կարևոր չէ, որ նա «Բարնլիի» հետ վերադարձել է Չեմպիոնշիփ։ Ես իսկապես գնահատում եմ նրան որպես մարդ, ինչպես նաև խաղի մասին իր գիտելիքների և լրատվամիջոցների հետ շփվելու համար: Ուրախ կլինեմ տեսնել նրան «Բավարիայում»,- ասել է Գվարդիոլան: