Բրազիլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնն այս ամառ կարող է հեռանալ անգլիական ակումբից և կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Սաուդյան Արաբիայի լիգայի ակումբները հետաքրքրված են դարպասապահի ծառայություններով։
Էդերսոնը գտնվում է «Ալ-Նասրի» և «Ալ-Իթիհադի» դիտակետում, իր հերթին հայտնում է CaughtOffside-ը։
Ինքը՝ ֆուտբոլիստը, դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ և պատրաստ է դիտարկել Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկները։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։