«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չավիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին, որի վերաբերյալ հայտարարվել է երեկ՝ մայիսի 24-ին։
«Սա այնքան էլ լավ նորություն չէ, քանի որ եթե նման բան տեղի ունենա, դա նշանակում է, որ ինչ-որ բան դադարել է աշխատել:
Ես չգիտեմ, թե ինչու է դա տեղի ունեցել, ուստի չեմ կարող իմ կարծիքը հայտնել։ Միգուցե, երբ գնամ Բարսելոնա և այնտեղ խոսեմ որոշ մարդկանց հետ, կիմանամ, բայց հիմա ոչինչ չգիտեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» իսպանական Լա Լիգայում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջնության ավարտից մեկ տուր առաջ Մադրիդի «Ռեալին» զիջելով 12 միավորով։