«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ կդառնա Բելգիայի ազգային հավաքականի նախկին ավագ, անգլիական «Բարնլիի» ներկայիս մարզիչ Վենսան Կոմպանին։
Ըստ լրագրող Ֆլորիան Պլետենբերգի՝ ամեն ինչ համաձայնեցված է։
«Բարնլիի» հետ ամբողջական համաձայնություն է ձեռք բերվել, անգլիական ակումբը կստանա 10-12 միլիոն եվրո փոխհատուցում։
Կոմպանիի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը։
Հիշեցնենք, որ 2022-23 թթ․ մրցաշրջանում Կոմպանիի գլխավորությամբ «Բարնլին» դարձել էր Չեմպիոնշիփի չեմպիոն և դուրս եկել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս տարի թիմը զբաղեցրել է նախավերջին տեղն ու դուրս մնացել ԱՊԼ-ից։