ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի յուրաքանչյուր արտագնա խաղում աչքի է ընկել արդյունավետ գործողություններով:
Ընդհանուր առմամբ արգենտինացին այս մրցաշրջանում 5 արտագնա խաղի է մասնակցել: Յուրաքանչյուր խաղում Մեսսին նվազագույնը 2 արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել: Այսպես Մեսսին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կլերմոնի» դեմ խաղում, գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Լիլլի» դեմ խաղւմ, երկուական գոլային փոխանցում է կատարել «Տուլուզի» և «Նանտի» դեմ խաղերում , ինչպես նաև գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Մաքաբի Հայիֆայի» դեմ խաղում:
Երեկ ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթանակ տարավ Հայիֆայում: Փարիզյան թիմի կազմում խփած գոլերով աչքի ընկան Մեսսին, Մբապեն և Նեյմարը: Գալտյեի թիմը գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 6 միավոր: Նույնքան միավոր ունի «Բենֆիկան»: