«Սպորտինգը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկում։
Երեկ պորտուգալական ակումբը 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, «Սպորտինգը» առաջին անգամ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակով։ Առաջին տուրում լիսաբոնյան թիմը հաղթեց «Այնտրախտին» (3:0):
Պորտուգալական ակումբը երկու տուրից հետո վեց միավորով առաջատարն է D խմբում: