ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կկարողանա փոխել ակումբը արդեն հաջորդ ամառ:
Ինչպես վերջերս պարզեցին ֆրանսիական լրատվամիջոցները, հարձակվողի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է ոչ թե երեք տարով, այլ միայն երկու տարով՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, որը կարող է ակտիվացնել միայն ինքը՝ Մբապեն։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ի ղեկավարությունը կփորձի համոզել ֆուտբոլիստին օգտագործել պայմանագրի վերոնշյալ կետը, իսկ մերժման դեպքում կքննարկեն Մբապեի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ, ըստ ԶԼՄ-ների, Կիլիան Մբապեն նախնական պայմանավորվածություն ուներ Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն մայիսին որոշեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
























































