ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է իր թիմի հարձակվող Նեյմարի խաղը։
«Ես միշտ Նեյմարին համարել եմ մոլորակի լավագույն խաղացողներից մեկը։ Բայց ես շատ ավելի մեծ ուշադրությամբ եմ հետևում նրա ամենօրյա ներդրմանը թիմում մարզումից առաջ, ընթացքում և հետո:
Նեյմարը շատ բան է ներդնում իր, բայց նաև թիմի մեջ։ Նա հիանալի մասնագետ է և ականավոր ֆուտբոլիստ։ Ամեն օր ես ավելի ու ավելի մեծ հաճույքով եմ դա բացահայտում ինձ համար»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 9 խաղում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
























































